Ստամբուլահայ համայնքի ջանքերով վերակառուցվում է Սուրբ Հակոբ հիվանդանոցը

Ստամբուլահայ համայնքի ջանքերով մարտի 14-­ին կատարվել է Էլմադաղ վայրում անցյալ տարի փլուզված Սուրբ Հակոբ հիվանդանոցի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, հիմնարկեքի արարողությանը մասնակցել են թուրքահայ կաթոլիկների արքեպիսկոպոս Լեւոն Զեքիյանը, հայ համայնքի առաջնորդներ եւ Ստամբուլի Շիշլիի քաղաքապետ Հայրի Ինոնյուն: Ստամբուլի ամենահին հիվանդանոցներից հանդիսացող եւ վերակառուցվող Սուրբ Հակոբ հիվանդանոցը տարեց հայերի համար կծառայի նաեւ որպես ծերանոց: Սուրբ Հակոբ հիվանդանոցը Ստամբուլում բացվել է 1831 թվականին:

1963 թվականին այն վերանորոգվել էր, իսկ 2014 թվականի մայիսի 2­ին այն ամբողջությամբ փլվել էր: Նոր հիվանդանոցում, որը հագեցած կլինի բժշկական ժամանակակից սարքավորումներով, վիրաբուժարանով եւ լաբորատորիաներով, նախատեսվում է 50 հիվանդասենյակ, որոնցից 8­ը` մանկական: Ծերանոցը կգործի հիվանդանոցին կից:

Scroll Up