Թուրքիայի ազգային օրհներգի գործիքավորողը հայազգի Էդգար Մանասն է
Notice: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3839
Այս տարի լրանում է Թուրքիայի ազգային օրհներգի (“İstiklal Marşı”) ընտրության 94 տարին: Երգի խոսքերի հեղինակը Մեհմեթ Աքըֆ Էրսոյն է, իսկ երաժշտությունը պատկանում է այդ ժամանակի թուրքական նախագահական նվագախմբի ղեկավար Զեքի բեյին: Սակայն քչերին է հայտնի, որ «İstiklal Marşı»-ի գործիքավորումը կատարել է հայազգի կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ Էդգար Մանասը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
1875թ. Ստամբուլում ծնված Էդգար Մանասը երաժշտական կրթություն է ստացել Իտալիայի Պադուայի կոնսերվատորիայում: 1905թ. վերադառնալով Ստամբուլ՝ դասավանդել է Ստամբուլի կոնսերվատորիայում, ղեկավարել է կոնսերվատորիայի նվագախումբն ու կանանց երգչախումբը: 1937թ նշանակվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական երգչախմբի ղեկավար և այդ պաշտոնավարել 20 տարի: Այդ ընթացքում միաժամանակ սոլֆեջո է դասավանդել հայկական դպրոցներում:
Էդգար Մանասը մահացել է 1964թ: Նրա աճյունն ամփոփված է Ստամբուլի Փանգալթը թաղամասի հայկական կաթոլիկ գերեզմանատանը: Բացի «Իսթիքլալ մարշը»-ի գործիքավորումից Մանասը նաև մի շարք երաժշտական ստեղծագործությունների՝ օպերետների, նախերգանքների և ֆուգաների, հայերեն և թուրքերեն երգերի հեղինակ է:


Արևմտահայերեն
Русский
English








