ՀՀ սփյուռքի նախարարը ժամանեց Բեյրութ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտոնական այցով Քուվեյթի Պետություն մեկնած  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 12-ին Քուվեյթից ժամանել է Բեյրութ, ուր նախատեսված են նախարարի մի շարք պաշտոնական հանդիպումներ և մասնակցություն մշակութային միջոցառումների:

Միջոցառումների շարքում նախարար Հրանուշ Հակոբյանը և Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը ներկա են գտնվել լիբանանահայ տաղանդավոր նկարիչ-քանդակագործ Րաֆֆի Թոքաթլյանի աշխատանքների ցուցահանդեսին:

Scroll Up