Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ֆրանսիա և Շվեյցարիա
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/06/49081.jpg)
Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ֆրանսիա և Շվեյցարիա թեմական-եկեղեցական հարցերով:
Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմական-վարչական կառույցների ներկայացուցիչների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում է գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Մայր Աթոռի լրատվական ծառայությունից: