Հոլանդացի պատգամավորը Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես կբացի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/ցիցեռ.jpg)
Հոլանդացի պատգամավոր, քրիստոնյա-դեմոկրատ Պիտեր Օմտցիգտը Թուրքիայում հայերի և ասորիների ցեղասպանության թեմայով ցուցահանդես կբացի:
Ինչպես հաղորդում է News.am-ը՝ տեղի Tv Enschede FM պարբերականին հղումով, ցուցահանդեսը տեղի կունենա Էնսհեդե քաղաքի գրադարանում:
Ցուցահանդեսի կազմակերպիչները՝ «1915 կոմիտեն» ( կազմակերպում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները-խմբ.), ցանկանում են մարդկանց ուշադրությունը սևեռել Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին: Այդ սպանությունները խլեցին 1,5 մլն հայի և 750 հազար ասորիների կյանք:
Ցուցահանդեսը բացվել է մարտի 1-ին և տևելու է մինչև մարտի 14-ը: