«Նեմեսիս» գործողություն Հայոց ցեղասպանության համար

 «Սրբազան արդարադատություն. Հայկական «Նեմեսիս» գործողության ձայներն ու ժառանգությունը» գրքի հեղինակ, Իթաքայի կոլեջի գրականության բաժնի ղեկավար Մարիան Մեսրոպյան-ՄաքՔարդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ու «Նեմեսիս» գործողությանը նվիրված սյունակ է տպագրել The Daily Caller պարբերականում: Ներկայացնում ենք այն աննշան կրճատումներով:Սկզբնաղբյուրը՝armeniangenocide100.org կայքում:

2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Երբ Ռաֆայել Լեմկինը տեղեկացել էր Օսմանյան Թուրքիայում հայերի հետ կատարվածի մասին, նա նկարագրեց դա որպես «ցեղասպանություն»:

Երբ ես փոքր էի, ոչինչ անգամ չէի լսել Հայոց ցեղասպանության մասին: Ինձ հարցնում էին հրեա, իտալացի, իսպանացի, հնդիկ, բնիկ ամերիկացի, լիբանանցի և նույնիսկ իռլանդացի լինելուս մասին: Բայց երբ ասում էի, որ հայ եմ, հաճախ էի լսում՝ «Դա Ռումինիայի մոտակայքու՞մ է»:

Հայերի անտեսանելի լինելու պատճառներից մեկը Հայոց ցեղասպանության մասին հիշելու աննպատակահարմարությունն էր: Քանի որ դաշնակիցները, այդ թվում և ԱՄՆ-ն, ավելի շատ հետաքրքրված էին Մոսուլի նավթով, քան հայերի համար արդարադատությամբ, Առաջին Աշխարհամարտն ավարտվելուն պես ԱՄՆ-ն չպահանջեց թուրքական կառավարությանը պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանության մեղավորներին:

Պատասխանատու և ծանր հանցագործությունների համար դատապարտված օսմանյան ղեկավարներին թույլ են տվել փախչել Սև ծովով և չվերադառնալ Թուրքիա՝ կրելու իրենց պատիժը:  Հետևաբար հայերն իրենք են ծրագրել և իրականացրել այն պատիժը դանակահարված, գնդակահարված, այրված, կեղդված և ժայռերից նետված, սովամահ, գլխատված, կախաղան բարձրացրած և օսմանյան թուրքերի ձեռքից այլ միջոցներով սպանված 1.5 մլն տղամարդկանց, կանանց և երեխաների համար:

Կյանքիս առաջին վեց տարիների ընթացքում ծնողներս, ես և եղբայրս ապրում էինք մայրական կողմի տատիկիս և պապիկիս տանը՝ Սիրակուզիում (Նյու Յորք նահանգում):

Պապիկս՝ Ահարոնը, կյանքի մեծ մասն անց է կացրել իր կարմիր կաշվե բազկաթոռում՝ ամեն օր լսելով փայտե ռադիոն, լուռ ծխելով իր Camel ծխախոտն ու նյարդային շարժումներով թափահարելով մատները: Հավանաբար դրա պատճառը Պարկինսոնի հիվանդությունն էր, որը տարիներ անց մայրիկիս ժպիտի անհետացման պատճառ էր դարձել:

Նա մահացավ 84 տարեկան հասակում, վերջին տարիներն անց է կացրել մտավոր և տեսողական խավարում, նրա կորցրել էր տեսողությունն, իսկ գլխուղեղի նյարդային բջիջները տեղի էին տալիս իրար հաջորդող կաթվածներից:

Նրա մահվանից 25 տարի հետո ենք միայն մենք իմացել, որ պապիկս Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ոչնչացնելու համար ստեղծված գաղնի նախաձեռնության՝ «Նեմեսիս» գործողության առաջնորդներից էր: Այդ ծրագիրը գտնվում էր նրա փոքրիկ գրասենյակում, որտեղ ես քնում էի երեխա ժամանակ: Մենք գտանք գործողության առաջնորդների և նրանց գործակալների օրիգինալ նամակների մեծ հավաքածու:

«Նեմեսիս» գործողությունն ուներ երեք առաջնորդ. Արմեն Կարոն՝ ԱՄՆ-ում կարճ տևած անկախ Հայաստանի Հանրապետության դեսպանը, Շահեն Նաթալին՝ խմբի կապի պատասխանատուն և Ահարոն Սաչաքլյանը՝ ֆինանսավորման և պլանավորման պատասխանատուն: Նրանցից յուրաքանչյուրը կրթված և կարգապահ մարդիկ էին, ովքեր կարողացան իրականացնել ազդեցիկ, միջազգային սպանություններ: Նամակներում առկա են տեղեկություններ ֆինանսավորման և ճանապարհահորդության մասին, ինչպես նաև աշխատանքի ֆինանսական ու հուզական արժեքի, նաև կազմակերպչական մանրամասների մասին տեղեկություններ:

«Թույլ տվեք անմիջապես ասել, որ այդ ոստիկանի քողի տակ ասվել է, որ ցուցակում եղած մարդկանց փնտրում են դաշնակիցները և ուզում են օգնել նրանց: Սա անխուսափելի քայլ է, որին ես պետք է դիմեմ այս փուչ աշխարհում: Կտեսնեք՝ ինչ եմ անելու Բեռլինում»:

Եւ իսկապես նա և նրա ղեկավարը Բեռլինում մեծ արարք էին գործել: 1921թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը՝ Նաթալիի և այլ գործակալների աջակցությամբ, կրակել և սպանել է Թալեաթ Փաշային՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչին:

Արմեն Գարոյից մի շարք նամակներ կային՝ գրված մարտի 17-ին, Թալեաթի սպանությունից երկու օր անց, նամակներում առկա է այդ մարդկանց ապրած ողջ դառնությունը և արդարադատության համար իրենք իրենց վրա հույս դնելը:

Հայաստանի Հանրապետությունն այդ ժամանակ իր անկախությունը հանձնել էր Ռուսաստանին, և հազարավոր հայեր սպանվում էին կամ սովամահ լինում: «Այդ դաժան օրերի ընթացքում, երբ մեր ազգը կրկրին ցնցվում է մահվան ճիրաններում, և երբ երկրի ղեկավարները զբաղվում են բացառապաես իրենց փառքով և մանր գործերով, Շահանի հաջողությունը միակ մխիթարանքն է»:

Scroll Up