ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՌԱԿ Հորդանանի շրջանային վարչության ատենապետ Ներսես Ներսեսյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/նեռսօ.jpg)
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության Հորդանանի շրջանային վարչության ատենապետ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հորդանանի հանձնախմբի ատենապետ Ներսես Ներսեսյանին և հանձնախմբի անդամ Մարալ Ներսեսյանին։
Քննարկվեցին Հորդանանում իրականացնելիք միջոցառումներն և ձեռնարկները, դրանց համակարգված քարոզչությունը, անդրադարձան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հունվարյան նիստերի աշխատանքների ընթացքին և արդյունքներին:
Կարևորվեց հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ընդունած Համահայկական հռչակագիրը և Հայաստանում ու Սփյուռքում դրա դրույթների պահանջների հետևողական կատարման անհրաժեշտությունը: