Համազգային թատրոնը շարունակում է հանդես գալ Կանադայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Mijocarum-Kanadayum.jpg)
Փետրվարի 21-22-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Մոնրեալում տեղի ունեցան Համազգային պետական թատրոնի առաջին ներկայացումները: Ներկայացվեցին Նիկոլայ Ծատուրյանի «Փրկության կղզի» և Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» պիեսները: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ներկայացումներին ներկա գտնվող Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով` անդրադառնալով հայկական թատերարվեստի դարավոր պատմությանը, ավանդույթներին և ներկա զարգացումներին:
Այցի շրջանակներում թատերախումբը` տնօրեն Վարդան Մկրտչյանի ղեկավարությամբ, հանդիպում ունեցավ նաև Օտտավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Համազգային թատրոնի գործերին կներկայացվեն նաև Տորոնտոյում փետրվարի 27-ից մարտի 1-ը: