Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վիշկով քաղաքի ավագ դպրոցի հայազգի աշակերտների հետ

Փետրվարի 24-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը աշխատանքային այց կատարեց Լեհաստանի Վիշկովի շրջան, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Այցի ընթացքում դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ շրջանի ղեկավար Բոգդան Պագովսկու և շրջանային խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Վիշկովի շրջանի և Հայաստանի համայնքների հետ համագործակցության, 2015թ. նոյեմբերին շրջանում անցկացվող շախմատի առաջնությանը Հայաստանից ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանում կազմակերպվող շախմատային միջազգային մանկապատանեկան առաջնություններին լեհ երեխաների մասնակցության հարցեր:

Այնուհետև դեսպանը շրջանի ղեկավարների ուղեկցությամբ այցելեց Վիշկով քաղաքի ավագ դպրոց, որտեղ շրջայցի ընթացքում հանդիպում ունեցավ դպրոցում սովորող հայազգի աշակերտների հետ: Դեսպան Ղազարյանն այցելեց նաև Վիշկովի հատուկ կարիքավոր երեխաների կրթության ներառական դպրոց:

Scroll Up