Քիմ Քարդաշյանը ցանկանում է ծանոթանա՞լ Ամալ Քլունիի հետ

Հայտնի իրավաբան Ամալ Քլունին և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հոլիվուդյան բամբասանքի կենտրոնում են հայտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայոց ցեղասպանությանն առնչվող գործի (Փերինչեքի գործ) հետ կապված:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, հոլիվուդյան աստղերի կյանքը լուսաբանող «National Enquirer» և « Celeb Dirty Laundry»­ի կայքերը հայտնում են, իբր, Քիմ Քարդաշյանը խնդրել է ՄԻԵԴ­ի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում Հայաստանը ներկայացնող Ամալ Ալամուդին Քլունիին իրեն որպես իրավական հարցերով օգնական վերցնել, սակայն արժանացել է Ջորջ Քլունիի արգելքին:

«Քանի որ Ամալ Ալամուդինը ներկայում աշխատում է Հայոց ցեղասպանության հետ կապված գործի վրա, Քիմն անկհայտորեն ցանկանում է իր մասնակցությունն ունենալ, քանզի նա այդքան սրտացավ է իր հայկական ժառանգության նկատմամբ»,­ գրում է « Celeb Dirty Laundry» կայքը: «National Enquirer»­ի աղբյուրը հայտնում է, իբր, Քիմ Քարդաշյանը զանգահարել է Ջորջ Քլունիի գործերով զբաղվող անձանց` խնդրելով իրեն ծանոթացնել Ամալ Քլունիի հետ: Նա նաև իբր էլեկտրոնային նամակ է ուղարկել Ամալ Քլունիի լոնդոնյան իրավաբանական գրասենյակ: «Չնայած Քիմը իրավաբանության դիպլոմ և անգամ համալսարանական կրթություն չունի, նա ցանականում է, որ Ամալը վարձի իրենք որպես Հայկական հարցով խորհրդական»,­ նշում է կայքը:

Scroll Up