Բաղդադ-Երևան առաջին ուղիղ չվերթը՝ վաղը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Բաղդադ-Երևան.jpg)
Փետրվարի 26-ից մեկնարկում են Բաղդադ-Երևան ուղիղ չվերթները: «Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ՝ առաջին՝ Բաղդադ-Էրբիլ-Երևան թռիչքով Երևան կժամանի Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդին և մի շարք այլ պաշտոնյաներ, գործարարներ: Երկկողմանի տոմսը կարժենա 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի հետ կայացած հանդիպմանը նշել էր, որ ուղիղ չվերթի առկայությունը մեծապես կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը և գործարար կապերի ընդլայնմանը: