Ջավախքի հայկական ժառանգության պահպանության աջակցության համար նավարկություն կկազմակերպվի

Հայ օգնության միության Ջավախքի դրամաշնորհային հանձնաժողովը, տեղեկանալով հայկական ժառանգությունը պահպանելու Ջավախքի համայնքների որոշման մասին, ամենամյա նավարկություն և դասախոսությունների ծրագիր է կազմակերպել նրանց օգնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ըˋ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, դասախոսությունների միջոցով հանձնաժողովը նպատակ ունի իրազեկել ջավախքահայության խնդիրների մասին և դրամահավաք կազմակերպել նրանց օգնելու համար: Նավարկությունը կսկսվի մարտի 1­ին: «Էլեկտրա» զբոսանավը կշարժվի Նյուփորթ նավահանգստից:

Հրավիրված բանախոսն է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով ծնունդով Ջավախքից է: Պատվավոր հյուրերի ցանկում են հայ բարերարներ Ալեք և Ալենուշ Բաղդասարյանները: Նշվում է նաև, որ պրոֆեսոր Մելքոնյանը նաև առաջիկա օրերին դասախոսություններ կկարդա Գլենդելում և Սան Ֆրանցիսկոյում «Ջավախքի անցյալը, ներկան և ապագան» թեմայով:

Scroll Up