Օպերացիա Նեմեսիս. Հայոց ցեղասպանության թեմայով ամերիկացիները կոմիքս են ստեղծել

Մարդկության պատմությունը բազմաթիվ մութ խութեր ունի, որոնցից մեկը Հայոց ցեղասպանությունն է, որի 100-րդ տարելիցը լրանում է այս տարի, գրում է comicsbeat.com կայքը` հավելելով, որ այս կապակցությամբ ապրիլին թողարկվելու է թեմատիկ գրաֆիկական նովել, գրում է Artsakhpress-ը:

«Օպերացիա Նեմեսիս. Ցեղասպանության ու վրեժի պատմություն» խորագրով կոմիքսը, որի հեղինակը կոմիքսների ամերիկյան Devil’s Due հրատարակչությունն է, հատուկ ստեղծվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

Կոմիքսի հեղինակ Ջոշ Բլեյլոքլն ու Հոյլ Սիլվան գրաֆիկական պատկերների միջոցով ներկայացնում են Սողոմոն Թեհլերյանի պատմությունը: Աղբյուրը հավելում է նաև, որ ուշագրավ նախագծում ներգրավված են բազմաթիվ հայազգիներ: Օրինակ` որպես նախագծի պրոդյուսերներ հանդես են եկել Դավիթ Գրիգորյանն ու Թոմաս Դարդարյանը:

01 04

Scroll Up