Արձանագրությունների հետկանչը Թուրքիային 1915-ի հարցում մեղադրելու ևս մեկ փորձ է. Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքը
Անկարան պաշտոնական Երևանի կողմից 2009 թվականին ստորագրված Արձանագրությունների հետկանչը որակում է որպես «1915-ի դեպքերի» 100-ամյակին ընդառաջ Թուրքիային մեղադրելու հերթական փորձ:
tert.am-ի տեղեկացմամբ, թուրքական «Աքշամ» պարբերականի կայքը, Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչը նշել է, թե այդ արձանագրությունների նպատակը ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է եղել, այլ «Կովկասում խաղաղության ու կայունության հաստատումը»:
Նա պնդել է, թե Հայաստանի այդ քայլը վկայում է «Երևանի ոչ անկեղծ և անհետևողական կեցվածքի մասին»:
«Այս քայլը հնարավոր է մեկնաբանել նաև որպես Հայաստանի կողմից Թուրքիային մեղադրելու նոր հիմնավորում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարության անանուն աղբյուրն ավելի վաղ մեկնաբանելով Արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու մասին Սերժ Սարգսյանի՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին գրած նամակը՝ այն բնութագրել էր որպես սխալ և անհաջող քայլ: