Նյու Ջերսիում տեղի կունենա Քրիս Բոջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի քննարկումը

Մարտի 5-ին Նյու Ջերսի նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի Ազատ հանրային գրադարանում տեղի կունենա Քրիս Բոջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի քննարկումը, armeniangenocide100.org-ի փոխանցմամբ՝ հայտնում է nj.com-ը:

Բոջալյանի ազդեցիկ վեպն այն մասին է, թե «… ինչպես առանց որևէ մեկի իմանալու՝ մահանում է մեկ ու կես միլիոն մարդ»: Այն ընթերցողին է ներկայացնում Հայոց ցեղասպանությունը երկու զուգահեռով՝ այդ ամենն ապրող երիտասարդ ամերիկուհու տեսանկյունից և իր տատիկի և պապիկի պատմությունները հայտնաբերած՝ նրա թոռնուհու: Սակայն մենք տեսնում ենք պատմությունը նաև ուրիշների աչքերով, նրանցից ամեն մեկը զոհ է յուրովի:

Բոջալյանի մայրը շվեդուհի էր, հայրը՝ ամերիկահայ: Նրա թե՛ հայրական և թե՛ մայրական կողմի ծնողներն ապրել են Ցեղասպանությունը. ինչպես վեպի հերոսներից մեկն է ասում՝ «Դուք ոչինչ չգիտեք կոտորածի մասին»: 

Scroll Up