Երուսաղեմի Սիմֆոնիկ նվագախումբը մարտի 5-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգ կտա

Երուսաղեմի Սիմֆոնիկ նվագախումբը մարտի 5-ին հանդես կգա հատուկ համերգով, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, գրում է «Հորիզոն» շաբաթաթերթը:

«Քեզ հետ, Հայաստա’ն» խորագրով համերգի ժամանակ, որը կանցկացվի Henry Crown Hall դահլիճում, կնվագեն Կոմիտասի (Մեղեդի),  Ստեփան Ռոստոմյանի (Չորրորդ սիմֆոնիա), Արամ Խաչատրյանի (Սպարտակ բալետից հատված),  Ուիլյամ Վեյների (Մեղեդի` ի հիշատակ Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի)  և Բեթհովենի (Երրորդ սիմֆոնիա) ստեղծագործությունները:

Համերգի դիրիժորն ու մենակատարը կլինի Անդրես Մուստոնենը (ջութակ):

Scroll Up