Հոնդուրասցի գրողը Հայոց ցեղասպանության մասին

Իսպանիայում «Օրեր»-ի թղթակից Արթուր Ղուկասյանը հրապարակել է հերթական  իսպանախոս  գործչի հոդվածը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այս անգամ հոդվածի հեղինակը Դիք Լեստեր Նունյեսն է՝ հոնդուրասցի գրող, հոգեւորական եւ դասախոս:

Նա ավարտել է Հոնդուրասի Ազգային մանկավարժական համալսարանի սոցիալական գիտությունների բաժանմունքը: Մոսենյոր Ռոմերոյի անվան Եկեղեցիական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից ստացել է բակալավրի աստիճան:

Այժմ Սան Խոսե դե լա Սիեռա եկեղեցու քահանան է եւ զուգահեռաբար՝  Սան Խոսե եւ Սանտա Մարիա դե լա Սիեռա ճեմարանի ռեկտորը:

Հոդվածում, որի  վերնագիրն է «Հայոց ցեղասպանության հարյուրամյակը», նա մասնավորապես գրում է. «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Մեծ Եղեռնը ճանաչել է որպես 20րդ դարում իրագործված առաջին ցեղասպանությունը»:

Առհասարակ ոչ ոք  մյուսներին սպանելու իրավունք  չունի ՝  գործողություն, որը խստորեն դատապարտվում է Աստծո կողմից: Ավելին, նույնիսկ մեկ մարդու կորցրած կյանքը նման պարագաներում հավասարազոր է բոլոր մյուսներին՝ սպանվածների ամբողջությանը: Եվ չնայած մանրակրկտ կերպով ապացուցված բազմաթիվ փաստաթղթերի գոյությանը, Թուրքիան շարունակում է հերքել փաստը եւ ձեռնարկում պատմության աղավաղման ապարդյուն փորձերը: Հայոց ցեղասպանության (որ նաեւ Հայոց Հոլոքոստ է կոչվում) իրողությունը անհնար է քողարկել, առավել եւս՝ ջնջել պատմության էջերից»:

Scroll Up