Թուրքիայի քաղաքացին փորձել է Վրաստանով Հայաստան թմրամիջոց ներմուծել

Վրաստանի ոստիկանությունը «Տրամադոլ» տեսակի 9600 հատիկ դեղահաբ է առգրավվել Թուրքիայի քաղաքացի Օ. Յուսուֆից, որը Վրաստանով Հայաստան էր ուղեւորվում. երկուշաբթի այսպիսի հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

«Երկիրմեդիայի» հաղորդմամբ՝ նա ձերբակալվել է Սարփի անցակետում՝ թուրք-վրացական սահմանը հատելուն պես: Յուսուֆի բեռնատարում հայտնաբերված «Տրամադոլ» դեղահաբերը, ըստ փորձաքննության արդյունքների՝ ընդհանուր քաշով 480 գրամ տրամադոլ տեսակի թմրամիջոց են պարունակում: Վրաստանում դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման եւ պահպանման, ինչպես նաեւ մաքսանենգության հոդվածներով:

Scroll Up