Հադրութում նշվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 56-ամյակը

Այսօր Արթուր Մկրտչյանի  հայրենի Հադրութ քաղաքում տեղադրված կիսանդրու մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել  ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Հադրութի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, Ա.Մկրտչյանի գաղափարական ու մարտական ընկերները, համայնքների ղեկավարներ, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներ, դպրոցականներ, պաշտոնատար անձինք, հադրութցիներ:

Այնուհետեւ  Ա.Մկրտչյանի անունը կրող հայրենագիտական թանգարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝  նվիրված  Ա. Մկրտչյանի 56-ամյակին: Բացման խոսքով հանդես եկան տնօրեն Անի Սավադյանը, ապա թանգարանի էքսկուրսավար Նելլի Ավանյանը ներկայացրեց Ա. Մկրտչյանի կենսագրությունը, Ա.Մկրտչյանի պատմության ուսուցիչ Միքայել Խաչյանը, գիտաշխատող Սվետլանա Հովհաննիսյանը կիսվեցին Ա. Մկրտչյանի մասին հուշերով: Գրական -գեղարվեստական ստեղծագործություններով հանդես եկան դպրոցականները:

Ելույթ ունեցան նաեւ Ա.Մկրտչյանի կինը՝ Գոհար Մկրտչյանը եւ երիտասարդ կուսակից  Ազատուհի Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Ա.Մկրտչյանի անունը կրող  հայրենագիտական թանգարանը գտնվում է անմխիթար վիճակում, արդեն երկու տասնյակից ավելի է, ինչ այնտեղ որեւէ բարեկարգման աշխատանքներ չեն կատարվել:

Ազատուհի Սիմոնյանը, ով Սփյուռքից է տեղափոխվել Հայրենիք,  անդրադառնալով Ա. Մկրտչյանի անունը կրող թանգարանին, ամբողջ Հայաստանի եւ սփյուռքահայ  դաշնակցական երիտասարդների անունից խոստացավ, որ նախատեսվում է  համատեղ ստեղծել հիմնադրամ՝ Արթուր Մկրտչյանի կողմից ստեղծված եւ նրա անունը կրող թանգարանը  բարեկարգելու, պատշաճ տեսքի բերելու համար:

 ԱՐթուր1 Արթուր2

Scroll Up