Մոսկվայի «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցի աշակերտները ծանոթանում են Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/0217.jpg)
Մոսկվայի «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցում փետրվարի 15-ի դասերը նվիրված էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է դպրոցի հայերենի ուսուցչուհի Շողիկ Փահլեվանյանը:
Դասի ընթացքում կրտսեր խմբի երեխաները նկարեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկներ, իսկ ավելի ավագները ներկայացրին հայրենասիրական երգեր: