Դոհայի և Երևանի միջև օդային կապ է հաստատվելու

Փետրվարի 7-ին Մյունխենում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Քաթարի արտաքին գործերի նախարար Խալետ բըն Մոհամեդ ալ Աթիահիի հետ:

Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով իրականացվելիք քայլերին, գործարար կապերի աշխուժացմանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի իրականացմանը, Արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների իրագործմանը, միջազգային կառույցների շրջանակներում գործակցությանը:

Հայաստանի և Քաթարի արտաքին գերատեսչությունների ղեկավարները կարևորել են Դոհայի և Երևանի միջև օդային հաղորդակցության հաստատումը, ինչը խթան կհանդիսանա գործարար կապերի զարգացմանը: Նախարարները որոշել են գործնական քայլեր ձեռնարկել` գործակցությանը նոր լիցք հաղորդելու համար:

Scroll Up