Հալեպում հրթիռակոծման հետևանքով հայի բնակարան է քանդվել. տուժածներ չկան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Perio-300x225.jpg)
Հալեպի Թիլել թաղամասը փետրվարի 4ի կեսօրվա ժամերին զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծման թիրախ է դարձել:
Այս մասին «Արմենպրես»ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հրթիռակոծման հետևանքով հայի բնակարան է քանդվել, վնասվել են հարևանությամբ գտնվող բնակարաններն ու շենքերը: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ հայաշատ Հալեպում թեպետ մերթ ընդ մերթ պայթյունների ձայներ են լսվում, բարեբախտաբար, հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն անակնկալներ մշտապես սպասելի են: Սիրիական լիրան դոլարի դիմաց օրեցօր իջնում է, որին հետևում է սղաճը: Հալեպի Ազիզիե թաղամասում հունվարի 30ին վիրավորված 2 քույրերը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Ազիզիե թաղամասի «Ալ Զահրա» կինոտան մերձակայքում վիրավորված 1965թ.ի ծնված Գևորգ Հալլաջյանի կյանքը հնարավոր չի եղել փրկել: Գևորգ Հալլաջյանը վիրավորված քույրերի հայրն էր: Պայթյունների պատճառով վնասներ էին կրել մերձակայքում գտնվող մեքենաները, բնակարանները, խանութները: