Սուրբ Սարգսի տոնը Աստրախանում

Հունվարի 31-ին, ինչպես բոլոր հայ  առաքելական եկեղեցիներում,  այնպես էլԱստրախանի Սբ․Հռիփսիմե  եկեղեցում տոնվում էր  երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը։ Տոնին հատկապես սպասում էին տեղի երիտասարդները, ովքեր նախորրդ օրը ճաշակելով ավանդական աղի բլիթը, եկել էին օրհնություն ստանալու սբ․ Հռիփսիմե եկեղեցում։

Երիտասառդների օրհնության կարգից հետո տեղի հայկական համայնքի «Արև» կենտրոնում տեղի ունեցավ տոնական համերգ, որին մասնակցում էին աստրախանաբնակ հայ երիտասարդներն ու մանուկները։ Շնորհավորանքի խոսքով հանդես եկան Աստրախանի սբ․ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մարկոս քահանա Սարգսյանը և «Արև» հայկական մշակութային կենտրոնի փոխնախագահ  Սուրեն Աջամօղլյանը, ով մի հետաքրքիր դեպք պատմեց իր երբեմնի աթեիստ կյանքից՝կապված Սուրբ Սարգիս տոնի հետ։  Չհավատալով տոնի խորհուդին՝ տարիներ առաջ՝ երիտասարդ տարիքում, այդ օրը ճաշակում է աղի բլիթը։ Իսկ ամուսնանալուց տարիներ անց կնոջը պատմում է այդ օրվա երազը։

Պարզվում է, որ տունը, որի բակի աղբյուրից նրան  երազում ջուր են տվել, եղել է կնոջ մանկության տարիների տունը։

03 04 05

Scroll Up