Սիրիայում հայ զինվոր է զոհվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/Hay-zinvor-Siria.jpg)
Սիրիայում սիրիական բանակի հայ զինվոր է զոհվել: Զոհվածը 1994թ. ծնված Հակոբ Սաբան է, ով ծնունդով Հալեպից է: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթը:
Հակոբ Սաբան նահատակվել է Դեր Զորում: Ավելի վաղ՝ հունվարի 25-ին, նա զինված ահաբեկչական խմբավորումների` Հալեպի Աշրաֆիե թաղամասի ռմբակոծությունների թիրախում էր հայտնվել: Ռմբակոծությունների հետևանքով զոհվել են 3 խաղաղ բնակիչներ, կան 11 վիրավորներ:
Բացի այդ, վնասվել են թաղամասի շենքերը, բնակարաններ, խանութներ ու մեքենաներ: Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր բախումներն այնտեղ չեն դադարում: ՄԱԿի տվյալներով, Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: