Քրդական ուժերը վերահսկում են Քոբանի (Արաբունար) քաղաքի 90 տոկոսը

RT լրատվական կայքի արաբերեն բաժնի համաձայն՝ քրդական ուժերը վերահսկում են թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի (Արաբունար) քաղաքի 90 տոկոսը։ Քրդական ինքնապաշտպանական ուժերը շարունակում են պայքարել «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպության դեմ:
Աղբյուրի համաձայն՝ քրդական ուժերը Մահմուդ Բարխադանի գլխավորությամբ առաջընթաց են գրանցել Քանի Քրդան թաղամասում, ինչպես նաև Թշրին դպրոցի եւ մի քանի ծայրամասային թաղամասերում:
Կան նաեւ տեղեկություններ, որ քրդերը գրավել են ամբողջ քաղաքը. նկարներ են հրապարակվել Քոբանի Հալեպ սահմանում։