Ամոթ, երիտթուրք «ղասաբների» կողմից հայերի կոտորածի օրը տոն ենք նշելու. Radikal

Թուրք հայտնի մտավորական «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի կազմակերպիչներից Բասքըն Օրանը թուրքական Radikal պարբերականի իր սյունակում անդրադարձել է նախագահ Էրդողանի կողմից ապրիլի 24-ը Չանաքալեի հաղթանակի օր նշելու հետ կապված խայտառակ հայտարարությանը։ Այս մասին գրում է NEWS.am-ըԼ

Բասքըն Օրանն իր հրապարակման մեջ նշում է, որ այս տարի Թուրքիայի նախագահը թուրքական արտաքին քաղաքականության արգելակներից հանդիսացող Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի հետ է նշելու Չանաքալեի ճակատամարտի օրը։ «Եւ ամեն տարի մարտի 18-ին նշվող այդ իրադարձությունն այս տարի «նշվելու» է երիտթուրք «ղասաբների» կողմից հայերի դաժան կոտորածների խորհրդանշական օր հանդիսացող ապրիլի 24-ին։

Հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկը The Independent-ում գրել էր, որ կոտորված 1,5 մլն հայերի ուրվականները կքայլեն նրանց կողքով։

Պետք է գետինը մտնենք։ Լավ, անտեսում ենք այդ մարդկանց ցավերը, բայց եկեք չծաղրենք։ Նախրոդ տարի Էրդողանը ցավակցում էր կոտորված հայերի թոռներին, իսկ այսօր նրա այս խայտառակությունը մարդուն փշաքաղեցնում է։ Հայաստանի նախագահին ապրիլի 24-ին հրավիրում է Չանաքալե։

Ի՞նչ է սա։ Ի՞նչ տիպի ամոթ։ Որոշների համար հասկանալի լեզվով ասեմ, ի՞նչ մեղք է սա։ Թատերական ներկայացմանը պատրաստ էինք, բայց այս ամոթը շատ եղավ»,-ամփոփել է Բասքըն Օրանը։

Scroll Up