Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահի հետ

Հունվարի 22-ին Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին ընդունեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու բարեկամ երկրների միջև առկա երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցության խորացման հեռանկարներին առնչվող հարցեր, ընդգծեցին բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման կարևորությունը:
Նաբիհ Բըրրիի խնդրանքով Աշոտ Քոչարյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը:
Անդրադարձ եղավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև Լիբանանի ներքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներին: