Գայանե Սիմոնյան-Տերյանի շնորհակալական նամակը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին

Բարեւ Ձեզ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի Նախարար ` ՀԱՐԳԱՐԺԱՆ Տիկին Հրանուշ Հակոբյան
Թույլ տվեք Ձեզ հայտնել երախտագիտությունս եւ խորին շնորհակալություն ասել Ձեզ այս պատվաբեր եւ ՄԵԾՆ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ՇՔԱՆՇԱՆԻ պարգեւատրմանը ինձ արժանացնելու համար:

Սա հայ իրականության մեջ, երկար տարիների վաստակ ունեցող ցանկացած հայ խմբավարի երազն է, եւ այսօր ես Ձեր կողմից արժանացա այդ պատվավոր պարգեւատրմանը: Այս մի քանի օրերը ինձ համար կարծես երազ լիներ, որից ես դեռ չեմ արթնացել…Շնորհակալ եմ , որ ՀԱԼԵՊԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ Ս.ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵՐԳՉԱԽՄԲԻ ԿՈՂՔԻՆ եք ,ոչ միայն որպես ՀՀ Սփյուռքի նախարար, այլ իբրեւ  հայ կին, հայ անհատ, ով ամբողջովին տագնապում եւ ապրում է հալեպահայության անցկացրած դժվարին օրերով, հոգսերով, տագնապներով, դժվար օրերի մեջ գրանցված հաջողություններով, մշակութային եւ համայնքային կյանքով:


Թող Ամենազոր Տեր Աստված Ձեզ երկար եւ առողջ օրեր պարգեւի……
Ձեզ ամենայն բարիք եւ անփորձանք օրեր եմ մաղթում…..

Հարգանքներով` խմբավար Գայանե Սիմոնյան-Տերյան
25.01.2015 թվական քաղաք Հալեպ

Scroll Up