Մեկ գիշերվա ընթացքում թշնամին երկու տասնյակ զոհ տվեց, որի մասին լռում է

Արցախի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն, հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: Այս մասին գրում է karabakh-life.am-ը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շպրտել ելման դիրքեր:

Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ:

Միևնույն ժամանակ, voskanapat.info-ը` հենվելով արժեհավատ աղբյուրների վրա, գրում է, որ թշնամին մեծ կորուստներ է կրել` հատկապես կենդանի ուժի մասով: Միայն Մարտակերտի շրջանի Գետառատ գյուղի ուղղությամբ, պատժիչ գործողությունների արդյունքում, հայկական ԶՈՒ ոչնչացրել են տասից ավելի ադրբեջանական դիվերսանտներ:
Յոթից ոչ պակաս թշնամի է ոչնչացվել Հայաստանում` Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերում:
ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:

Scroll Up