Արամ Համբարյանի համոզմամբ` միջազգային հանրությունը կամք չի դրսևորում Ալիևին կանգնեցնելու համար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/Aram-300x225.jpg)
Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը միջազգային հանրությանը մեղադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կանգնեցնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու կամքի բացակայության մեջ: Ինչպես
հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին Համբարյանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«ԵԱՀԿ խմբի միջոցով գործող միջազգային հանրությունն ունի իշխանություն, բայց չունի կամք` Ալիևին կանգնեցնելու համար», նշել է Համբարյանը:
Ավելի վաղ արած գրառման մեջ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրենը նշել է, որ Ղարաբաղը ժողովրդավարական
երկիր է, որը կիսում է ԵԱՀԿ արժեքները և աջակցում է միջազգային հանրության խաղաղության փնտրտուքներին: Մինչդեռ Ադրբեջանն իսկակական բռնապետություն է, որը հրահրում է նոր պատերազմ: