Հայ գեղեցկուհին «Միսս Տիեզերք 2014»-ին ներկայացնելու է Ուրուգվայը

Ուրուգվայցի հայ գեղեցկուհի, թոփ մոդել Յոհանա Ռիվա Կարապետյանը «Միսս Տիեզերք 2014» գեղեցկության մրցույթում կներկայացնի Ուրուգվայը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, մրցույթի գալա երեկոն տեղի կունենա ԱՄՆ-ում հունվարի 25-ին:
Ուրուգվայի մեր հայրենակցուհին 24 տարեկան է, ունի 174 սմ հասակ: Նա 2014 թվականին հաղթել էր «Միսս Ուրուգվայ» մրցույթում: Ավելի վաղ Յոհանա Ռիվա Կարապետյանն արժանացել էր «Ուրուգվայի Միսս Տուրիզմ 2008» տիտղոսին, ինչից հետո մասնակցել էր Մալայզիայում անցկացված «Միսս Տուրիզմ 2008» միջազգային մրցույթին և հայտնվել լավագույն 15-ի շարքում: