Սաուդյան Արաբիայի նոր թագավորը Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդն է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/abdul.thumb_.jpg)
Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը զբաղեցրցել է Սաուդյան Արաբիայի թագավորի գահը՝ գիշերը 91-ամյա թագավոր Աբդալլայի մահից հետո։ Ինչպես տեղեկացնում է Р�?А Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել են երկրի իշխանությունները՝ պետական հեռուստաընկերության եթերում:
Սաուդյան Արաբիայի նոր՝ 7-րդ նախագահը 79 տարեկան է:
2012 թվականից նա երկրի պաշտպանության նախարարն էր, մինչ այդ զբաղեցրել է Էր-Ռիադ մայրաքաղաքային նահանգի նահանգապետի պաշտոնը:
1953թ.-ին Սաուդյան Արաբիայի հիմնադիր Աբդել Ազիզ թագավորի մահից հետո, գահն արդեն 60 տարի է նույն գերդաստանի ձեռքում է՝ փոխանցվելով որդուց որդի: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Բժիշկները դեկտեմբերին Աբդալլա թագավորի մոտ թոքաբորբ էին ախտորոշել: Միապետը հոսպիտալացվել էր և բուժզննում անցել:
Թագավորը միաժամանակ գլխավորում է սաուդյան կառավարությունը, գահաժառանգը դառնում է նրա առաջին տեղակալը: Հիմնական նախարարները թագավորի մերձավոր ազգականներն են՝ եղբայրներն ու զարմիկները:
Սաուդյան Արաբիան աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանողն է: Երկրի սահմանադրությունը հիմնված է մուսուլմանական սուրբ գրքի՝ Ղուրանի վրա: