Աշխարհի 31 երկրի երիտասարդների 77 տոկոսը 1915-ի հայոց կոտորածները որակել է որպես «ցեղասպանություն». հարցում

Երիտասարդների շրջանում անցկացված հարցման ժամանակ յուրաքանչյուր երկուսից մեկը (47%) հայտնել է, որ հարաբերականորեն լավ կամ շատ լավ է ճանաչում Եվրոպայում Առաջին աշխարհամարտի տարիներին հրեաների Հոլոքոստի պատմությունը, գրում է Artsakhpress-ը:

Ուսումնասիրությունն իրականացվել է  31 երկրում, որի արդյունքները ներկայացվել են չորեքշաբթի՝ Փարիզում:  Հարցմանը մասնակցել է 16-29 տարեկան 31 172 երիտասարդ` 23 եվրոպական երկրում, ինչպես նաև՝ Ավստրալիայում, Կանադայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Իսրայելում, Ճապոնիայում և Թուրքիայում:

Ընդհանուր առմամբ՝ 10 երիտասարդից 9-ը որպես «ցեղասպանություն» են նկարագրել Եվրոպայում հրեաների ոչնչացումը, որոնցից  77 տոկոսը նույն որակումն են տվել Օսմանյան կայսրությունում 1915-ին իրականացված հայոց կոտորածներին, ինչպես նաև՝ 76 տոկոսը նույնն է ասել 1994-ին Ռուանդայում տուտսի էթնիկ ցեղի  կոտորածների մասին:

Վերջում երիտասարդների 57 տոկոսը կարծիք է հայտնել, որ Երրորդ համաշխարհային պատերազմը տեղի կունենա «մոտակա տարիներին», կարծիքների 35 տոկոսի համաձայն` այն տեղի կունենա ճապոնիայում, իսկ 86 տոկոսի համաձայն` Ուկրաինայում:

Scroll Up