Նախագահի հրամանագրով Արման Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/03/Serj-Sargsyan2-e1352461507836.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: