Դինքի որդուն առաջարկվելու է պատգամավորի թեկնածու դառնալ. Taraf
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/arat-dink-300x225.jpg)
Թեեւ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին դեռեւս 6 ամիս կա, սակայն քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը սկսել է Թուրքիայի 81 նահանգներում 550 պատգամավորի թեկնածուների փնտրտուքը։ Այս մասին գրում է News.am-ը:
Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կազմում ստեղծված ընտրությունների համակարգման խորհուրդը կուսակցության առաջնորդների հետ հանդիպումներից հետո սկսել է հստակեցնել առաջադրվելիք թեկնածուների անունները։
Նշվում է, որ կուսակցության ներսում որոշում է կայացվել պատգամավորի թեկնածու առաջադրել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին կամ որդուն՝ Արատ Դինքին, սակայն հաշվի առնելով այն, որ 2011-ին Ռաքել Դինքը հրաժարվել էր դառնալ պատգամավորի թեկնածու, հավանական է համարվում Արատ Դինքին առաջադրել։