Մոմավառություն Բարսելոնայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/մոմավառություն.jpg)
Սիրելի´ հայրենակիցներ, ցավով տեղեկացանք Ավետիսյան Սերյոժայի մահվան լուրի մասին: Համոզված ենք, որ բոլորդ էլ սրտի խոր վիշտ եք ապրում նրա և նրա ընտանիքի անդամների դաժան սպանության համար: Մեզ մնում է ազգովի համախմբվել ու ցույց տալ աշխարհին, որ մենք սրտի ցավ, բողոք ու պահանջ ունենք արդարության:
Ուստի կո´չ ենք անում միանալ հունվարի 21-ին ժամը 20:00-ին Բարսելոնայում տեղակայված խաչքարի մոտ կատարվելիք մոմավառությանը: Աստված է Դատավորը, ուրեմն այդ մոմերի լույսով մեր աղոթքները հղենք առ Աստված` խնդրելով Նրան, որ Իր լույսով ու ջերմությամբ պարուրի Ավետրսյանների ընտանիքին:
Կատալոնիայի «Արարատ» հայկական միություն