Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստը՝ այսօր, հուղարկավորությունը՝ հունվարի 21-ին
Այսօր Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում երեկ մահացած 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստն է, վաղը՝ հուղարկավորությունը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ չնայած տեղի բժիշկների ու հրավիրված բարձրակարգ մասնագետների գործադրած ջանքերին, 6-ամսական երեխայի կյանքը փրկել չհաջողվեց: