ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալվեց Մխիթարյան վարժարանում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Ավանի Մխիթարյան վարժարան, որտեղ վարժարանի սաները նրան դիմավորեցին աղուհացով:

Միջոցառմանը ներկա էր Ավանի Մխիթարյան վարժարանի տնօրեն Հոգեշնորհ Տեր Սերովբե վարդապետ Չամուրլյանը:

 Ողջունելով վարժարանի սաներին` Սփյուռքի նախարարը նշեց, որ տարին շատ պատմական է և պատասխանատու: Լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և յուրաքնաչյուր հայ պետք է պայքարի Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման համար:

Նախարարը նաև հորդորեց պատանիներին լավ սովորել, գիտության տարբեր ասպարեզներում կայանալ և նպաստել Հայրենիքի հզորացմանը և Հայ Դատի արդարացի լուծմանը:

1 2

Scroll Up