Նախագահի հրամանագրով Արման Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/Մարտական-ծառայություն.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Ալիկի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: