Փասադենայում սիրիահայերին օգնելու նպատակով բարեգործական համերգ տեղի կունենա

Global Arts Int-ը բարեգործական համերգ է կազմակերպում Փասադենայում, որից գոյացած ողջ հասույթը կփոխանցվի Սիրիահայ բարեգործական ֆոնդին: Այս մասին հայտնում է NEWS.am-ը:

Համագործակցելով SARF-ի` Սիրահայության բարեգործական ֆոնդի հետ, հունվարի 25-ին «Փասադինա Սիթի քոլեջի» համերգասրահում ազգագրական եւ ժողովրդական երգերի անզուգական կատարումներով հանդես կգան հայ հայտնի եւ սիրված երգիչ-երգչուհիները եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ Գոհար Հովհաննիսյանը, Վարդան Բադալյանը,  Էրիկը, Միսթր Իքսը, Նորոն, Հարութ Հակոբյանը, Ռաֆայել Երանոսյանը, «Գեւորգյան» պարային ակադեմիան եւ այլն։  Երեկոյի հանդիսավարներն են Հակոբ Հակոբյանն ու Արփի Գաբրիելյանը:

Global Arts Int-ի հիմնադիր Գարբիս Թիթիզյանը նշում է, որ բոլորիս պարտքն է մեր ուշադրությունը սեւեռել Սիրիայում ապրող մեր հայրենակիցների խնդիրներին։ Նրա խոսքով սա իսկապես բացառիկ առիթ է  հայկական, ազգային, ժողովրդական երգերի սիրահարների համար:

Scroll Up