Թբիլիսիի կենտրոնում այրվել Է Մելիք Ազարյանցի պատմական տան մի մասը

Լույս հունվարի 13ի գիշերն այրվել Է Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում գտնվող ամենագեղեցիկ պատմական շենքերից մեկի մի մասը, շենք, որը կրում Է դրա ստեղծողի՝ թբիլիսցի հայազգի վաճառական Ալեքսանդր Մելիք Ազարյանցի անունը, տեղեկացնում Է «Արմենպրես»ը:
Շենքը կառուցվել Է 19121915 թվականներին պետերբուրգցի ճարտարապետ Նիկոլայ Օբոլենսկու նախագծով: Մելիք Ազարյանցի տունը գտնվում Է Ռուսաթավելիի պողոտայի թիվ 37 հասցեում:
«Թեժ գծին հեռախոսազանգը ստացվել Է ժամը 02:56ին: Հրդեհի հետեւանքով այրվել Է 5հարկանի շենքի առաջին հարկը: Այրվել են վերելակի հորանը եւ տանիքը: Այրվել Է մոտավորապես 250-300 քառակուսի մետր տարածք»,«Նովոստի Գրուզիա»ին հայտնել Է Թբիլիսիի քաղաքապետարանի արտակարգ եւ անհետաձգելի իրավիճակների կառավարման գործակալության մամուլի ծառայության աշխատակցուհին: Հրդեհը հաջողվել Է տեղափակել ժամը 03:57 ին: Տեղում աշխատել Է 16 հրշեջ բրիգադ:
Միջադեպի հետեւանքով ոք ոք չի տուժել: Հրդեհի ժամանակ շենքում եղել Է մեկ ընտանիք, որը ժամանակին տարհանվել Է: Մինչդեռ զգալի վնաս Է պատճառվել շենքի առաջին հարկում գտնվող առեւտրային օբյեկտներին:
Հրդեհի ստույգ պատճառներն առայժմ հայտնի չեն: Վարկածներից մեկի համաձայն՝ կրակը շենքի վրա Է տարածվել այրվող աղբարկղից: Կատարվում Է հետաքննություն: