«Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» առցանց ցուցադրություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/12/01265.jpg)
2010 թվականին Ստամբուլի Ժամանակակից արվեստների թանգարանում կազմակերպվել էր «Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» ցուցադրությունը:
«Ստամբուլը 2010 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» կազմակերպության, Ստամբուլի Ժամանակակից արվեստների թանգարանի, Հրանտ Դինք հիմնադրամի և HAYCAR Ճարտարապետների և ինժիներների համերաշխության միության համագործակցությամբ համապարփակ ուսումնասիրության շնորհիվ կազմակերպված այդ ցուցադրությունն այժմ հասանելի կլինի առցանց տարբերակով:
Այս մասին տեղեկացնում է Թուրքիայում հրատաակվող «Ակօս» հայկական թերթը:
Ցուցադրությունը դիտելու համար անհրաժեշտէ անցնել այս հղումով: