Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ամանորյա հանդես

Առաջին Ամանորյա հանդեսը Նինոծմինդայի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում մեծ ուրախություն պատճառեց շրջանի երեխաներին: Այս մասին հայտնում է Akhaltskha.Net-ը:
Երիտասարդական կենտրոնի սաները երգեցին, արտասանեցին ու պարեցին` ուրախացնելով հանդիսատեսին ու իրենց ծնողներին: Գեղեցիկ անակնկալ էր փոքրիկ Նաիրայի մենապարը, պարային գեղեցիկ համարներով հանդես եկավ կենտրոնի փոքրերի պարի խումբը, իսկ վրաց լեզվի խմբակի աշակերտները վրացերեն լեզվով հանելուկներ առաջարկեցին ներկաներին:
Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը` հետաքրքիր հանելուկներով ու բարեմաղթանքներով հաճելի նվերներ արեցին երեխաներին: