Նախագահը ներկա է գտնվել «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերային

Դեկտեմբերի 27-ին Նախագահ Սերժ Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոնում թոռնուհու հետ դիտել է Ղ. Աղայանի հեքիաթի հիման վրա ստեղծված «Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Անիմացիոն մուլտֆիլմը, որի պրեմիերան այսօր էր, ստեղծվել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ի կողմից՝ ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ:

Մուլտֆիլմի արտադրությունն իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2010-2014թթ. կինոնկարների արտադրության ծրագրի շրջանակներում:

Scroll Up