Բիթլիսի նահանգապետարանը հաստատել է Վիլյամ Սարոյանի անունով փողոց անվանակոչելը

Բիթլիսի նահանգապետարանը հաստատել է քաղաքապետարանի կողմից ներկայացված որոշփողոցների ու թաղամասերի անվանակոչությանառաջարկը, որոնց շարքում է նաև այն փողոցը, որըկոչվելու է հայ գրող Վիլյամ Սարոյանի անունով: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերջինիզ»լրատվական կայքը: Բիթլիս քաղաքի մի քանի փողոցներիհետ միասին կանվանափոխվի նաև Սափքոր փողոցը՝ կոչվելով Վիլյամ Սարոյանիփողոց: Աղբյուրի համաձայն այս մասին գրավոր հայտարարություն է տարածել Բիթլիսինահանգապետարանը, որտեղ նշվում է, որ որոշումը հաստատվել է նահանգապետՕրհան Օզթուրքի կողմից:

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: Վերջինս թեև ծնվել է Ֆրեզնոյում, ամուր կապ է պահպանել իր նախնիների հայրենիքի հետ և 1964-ին այցելել Արմտյան Հայաստան: 2014-ին նշվում է այցի 50-ամյակը: Սարոյանի անունով կանվանակոչվի քաղաքի Սափգոր թաղամասի գլխավոր փողոցը, որտեղ ապրել է գրողի ընտանիքը:

Scroll Up