Սփյուռքի նախարարության հերթական անակնկալը՝ սիրիահայ փոքրիկներին

Ամանորին ընդառաջ Սիրիահայ երեխաների համար յուրօրինակ անկնկալ էր պատրաստել ՀՀ սփյուռքի նախարարությունը: Նշենք, որ նախաձեռնությանը միացել են մի շարք հասարակական  կազմակերպություններ ու անհատներ, ովքեր նվերներ էին պատրաստել Սիրիայից, և ոչ միայն՝ ժամանած մեր փոքրիկ հայրենակիցների համար:

ՀՀ Սփյուռքի նախարարության Մերձավոր ու միջին Արևելքի  վարչության պետ Լուսինե Ստեփանյանը Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ ծրագիրն իրականացվել է 3 փուլով, որին մասնակցել է շուրջ 250 տարբեր տարիքային խմբերի երեխաներ: «Նախաձեռնության հեղինակն է «Հայերն այսօր» պարբերականը, և իրականացվում է Սփյուռքի նախարարության աջակցությամբ: Ծրագրի առաջին փուլում Հայաստանի 100 հայտնի անձիք՝ դերասաններ, հաղորդավարներ, երգիչներ ու երգչուհիներ նվերներ էին պատրաստել մեր սիրիահայ և ուկրաինահայ 100-ից ավելի հայրենակիցների համար: Միջոցառումը, որը տեղի ունեցավ երեկ, կրում էր «100 հայտնիները՝ 100 երեխաների համար» խորագիրը»,- նշեց Լ. Ստեփանյանը՝ հստակեցնելով, որ այսօր «Play sity» զվարճանքների կենտրոնում կազմակերպված միջոցառումը նախորդի շարունակությունն է, իսկ այսօրվա անկակնկալ նվերները տրամադրել էին ոչ թե հայտնիները, այլ՝ նախաձեռնությանը միացած հասարակական կազմակերպություններն ու բարերաները:

Նշենք, որ «Play sity» զվարճանքի կենտրոնը երեխաներին տրամարել էր ոչ միայն տարածքը, այլև նրանց համար կազմակերպել էր հյուրասիրություն, որին երեխաներն անհամբերությամբ էին սպասում: «Մեզ միացան մի շարք հասարակական կազմակերպություններ, ովքեր անձամբ են նվերները պատրաստել երեխաների համար: Ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել  բոլոր անհատ կազմակերպություններին, ձեռնարկություններին ու միջազգային կազմակերպություններին, ովքեր միացան մեզ: Ծրագրի մեկնարկը տրվել է դեկտեմբերի 22-ին, որին ի սկզբանե միացան երիտասարդական կազմակերպությունները, որին հաջորդեցին նաև անհատ բարերաներն ու ավելի լուրջ կազմակերպությունները, ինչպիսիք են «Ինեկոբանկը», Հայաստանում ՄԱԿ-ի փախստականներով զբաղվող հայաստանյան գրասենյակը, «Վորլդ Վիժն» կազմակերպությունը, «Ֆրանկ Մյուլլեր» հայաստանյան ներկայացուչությունը, հայկական «Կարմիր Խաչ» ընկերությունը և այլ կազմակերպություններ, ովքեր երեխաներին տրամադրեցին ոչ միայն նվերներ, այլև հագուստ: Միջոցառմանն աջակցում են նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը և «Կլոր Սեղան» հիմնադրամը:

Ի դեպ՝ միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով իր ողջույնի խոսքում նախ շնորհավորեց երեխաների ու նրանց ծնողների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը, ապա իր անունից փոքրիկ անակնկալներ նվիրեց ցերեկույթի ամենակրտսեր ու ավագ մասնակիցներին: Ցերեկույթի ընթացքում երեխաներին ողջունելու էին եկել մարիզկներ, երգիչներ ու երգչուհիներ, իսկ գլխավոր անակնկալը Ձմեռ պապն էր, ով և հանձնեց երեխաներին անակնկալ նվերները:

Ուրախ տրամդրությունը ցերեկույթի ընթացքում ապահովում էր նաև «հրավիրված» կապիկը, որի հետ նկարվելու անհամբերությամբ էին սպասում մեր փոքրիկները:

Scroll Up