Կիևում կայացել է «Ուկրաինայի հայերի միության» հաշվետու համաժողովը

Կիևի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կայացել է Ուկրաինայի հայերի միության տարեկան հաշվետու համաժողովը: Այս մասին հաղորդում է Analitika-ն:

Համաժողովին հնչել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի ուղերձները: Համաժողովի ընթացքում քննարկվել են արդիական հարցեր, հայկական կառույցների աշխատանքը, ներկայացվել են 2015թ. ծրագրերը: Քննարկվել է նաեւ միության կազմակերպելիք միջոցառումների ցանկը Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին ընդառաջ:

Համաժողովին մասնակցել են Ուկրաինայում հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը, հայ համայնքի, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր Ուկրաինայից եւ Լեհաստանից:

Scroll Up