Սիրիայում հալեպահայ զինծառայող է զոհվել
Սիրիայի Իդլիբ մարզում՝ կենտրոնական բանտի մերձակայքում, ռազմական գործողությունների ժամանակ սիրիահայ զինծառայող է զոհվել: Զոհվածը Սաքո Սոլակյանն է, ով ծնունդով Հալեպից է: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ նշելով, որ դեռ տեղեկություններ չկան թաղման արարողության վերաբերյալ: Միայն հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ:
Հալեպում տեղի ունեցող իրավիճակի մասին աղբյուրը տեղեկացրեց, որ արդեն մի քանի օր է Հալեպը հոսանքազրկված է,
ջրամատակարարումը նույնպես դադարեցվել է: Հրասանդների պայթյուններն ավելի հաճախակի են դարձել: Առավել լուրջ է վառելանյութի խնդիրը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 24-ին Աշրաֆիե քրիստոնեաբնակ թաղամասում հրասանդներ են ընկել, ինչի հետևանքով 25ից ավելի մարդ է վիրավորվել: Հրասանդներ են ընկել նաև հայաշատ Նոր Գյուղ, ինչպես նաև Սրըրյան թաղամասերում, որտեղ մեծ թվով հայեր են բնակվում: Բարեբախտաբար, նրանք չեն տուժել:
Սիրիայում ավելի քան 3,5 տարի կառավարական ուժերի և զինված ընդդիմադիր խմբավորումների միջև բախումների հետևանքով մոտ 200 հազար մարդ է զոհվել, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: