Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Բելգիայի Թագավորություն

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:

Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Scroll Up