Հալեպի գյուղերին մարդասիրական օգնություն է տրամադրվել
Հալեպի մարզպետարանը մարդասիրական օգնություն է տրամադրել Սինաիա քաղաքի մերձակայքում գտնվող երկու գյուղերին՝ Շեյխ Նաջարին և Շեյխ Զիյաթին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, օգնության հազար փաթեթների մեջ ընդգրվել են տարբեր տեսակի մթերքներ, անհրաժեշտ պարագաներ:
Հալեպի մարզպետ Մուհամմադ Մարուան Օլաբին լրագրողներին հայտնել է, որ օգնության նպատակն է հոգալու երկու գյուղերի կարիքները, որտեղ արդեն վերականգնվել է կայունությունն ու անվտանգությունը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին Հոմսի Հայկական թաղամասում 2 հրթիռներ են ընկել, բարեբախտաբար, վնասները միայն նյութական են: Թաղամասի անունը հնուց մնացել է Հայկական, մինչդեռ վաղուց այնտեղ հայեր չեն բնակվում:
Սիրիական բանակը Ռակկայի մարզում՝ Տաբկա գյուղի հարավային հատվածներում, ԻՊի տասնյակ անդամներ է ոչնչացրել: Տասնյակ ահաբեկիչներ ոչնչացվել են նաև Հոմսի մարզում, մասնավորապես, Ռաստան, Թալբիսիա, Դեր Ֆուլ, Ջաբալ ալ Կանաս շրջաններում:
Բացի այդ, ոչնչացվել են նաև նրանց զենքերը: